Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մի աշխատակից զավեշտալի պատմություն է պատմել: Ըստ այդմ. Վանաձորի քաղաքապետը Վանաձոր է հրավիրել Ուկրաինայի դեսպանին եւ դեսպանատան մի քանի աշխատակցիներին։ Հյուրասիրության ժամանակ Ս. Դարբինյանը, ափսեի մեջ դնելով գառի խաշլամայի թիակի լավ կտորները, դիմել է դեսպանին. «Ешьте, суки, ешьте»։
Դեսպանը եւ հյուրերը զարմացած եւ սառած նայել են՝ չհասկանալով կատարվածը, այնինչ Դարբինյանը նորից կրկնել է. «Ешьте, суки, ешьте»։
Նշենք, որ հայ գուրմանների շրջանում ընդունված է «սուկի» անվանել կենդանու թիակի ամենահարգի կտորները:




























