«Առավոտ»-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում նոր ռազմական գործողությունների հնարավորությունը եւ որպես դրա կանխարգելման պայման` շեշտել է, թե չի կարելի ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը հանձնել կամ թույլ տալ, որ իրականացնի որեւէ մեկ երկիր, այդ թվում`Ռուսաստանը. «Այստեղ պետք է գործեն Մինսկի խմբի բոլոր միջնորդ երկրները, որպեսզի պատերազմի հրահրումը տարածաշրջանում անհնարին լինի: Բացի այդ, մենք միշտ էլ գտնվում ենք լարվածության մեջ, ու քանի դեռ խաղաղության մեծ պայմանագիր չի կնքվել, ակնհայտ է, որ լարվածություն միշտ էլ կլինի, ու պատերազմի հավանականությունը միշտ էլ կպահպանվի: Ուղղակի պետք է թույլ չտալ, որ այդ հավանականության աստիճանը բարձրանա եւ հասնի կիզակետին: Դա է կողմերի եւ նաեւ համանախագահների խնդիրը»,-նշել է նա:
«Առավոտ». ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում նոր ռազմական գործողությունների հնարավոր

Պատմություն
Տեղադրություն




























