Ներկայումս կանայք զբաղեցնում են ձեռնարկությունների ղեկավար պաշտոնների 20 տոկոսը համաշխարհային մասշտաբով; Գլխավոր տնօրենի կամ ընկերության նախագահի պաշտոնների 8 տոկոսում կանայք են: Նման տեղեկություններ է ներկայացնում աուդիտորական Grant Thornton ընկերությունը` հիմնվելով աշխարհի 39 երկրներում իրականացրած հետազոտությունների վրա:
Ըստ այդ տվյալների, ղեկավար պաշտոններում կանանց թիվը 2009-ի համեմատ նվազել է 4 տոկոսով:
Այդ ցուցանիշներով առաջատարները Վրաստանն է (40 տոկոս), Ռուսաստանը (36 տոկոս) եւ Ֆիլիպինները (35 տոկոս): Այդ երկրներում կանայք արժանիորեն ներկայացված են բիզնեսի ղեկավարման ոլորտում: Հետնապահների շարքում են Հնդկաստանը, Միացյալ Էմիրաթները եւ Ճապոնիան
2009-ի տվյալներով, Հայաստանում ղեկավար պաշտոններում կանայք կազմել են 23 տոկոս:




























