Տղամարդկանց պետք է հաղթել միայն կանացիությամբ: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մաղթանքն է կանանց, հատկապես այն կանանց, ովքեր քաղաքականության մեջ են: Տիկին Սարգսյանը երկար տարիներ է` քաղաքականության մեջ է եւ իր քաղաքական փորձառությունը թույլ է տալիս եզրակացնել, որ կին քաղաքական գործիչն ունակ է բարձունքներ նվաճել` ապավինելով իր նրբանկատությանը, համբերությանն ու ճկունությանը:
«Երբեք մի մոռացեք, որ դուք կին եք եւ մի փորձեք նմանվել տղամարդկանց»,-բոլոր, եւ հատկապես քաղաքական դաշտի կանանց մաղթեց ՍԴՀԿ ատենապետը: Նա մարտի 8-ի կապակցությամբ ծով ծաղիկներ ու մաղթանքներ է ստացել, մաղթում է, որ նույնին արժանան նաեւ մյուս կանայք: Եվ մի բան էլ, որ տղամարդիկ կանանց մեծարեն ոչ միայն տարին մեկ-երկու անգամ` տոնից տոն, առիթից առիթ, այլ տարին բոլոր:




























