Երեւանի թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի աշխատակիցները մարտի 9-ին դիմում են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նշելով, որ մինչ օրս չեն բարձրացրել իրենց աշխատավարձը, մինչդեռ այդ մասին խոստումներ են տրվել ամենաբարձր պաշտոնյաների կողմից: Բացի այդ սկսած հոկտեմբերից ստացել են ամսական 21 հազար 5 հարյուր դրամ աշխատավարձ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՆ առողջապահական պետական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ սկսել էին ուսումնասիրել խնդիրը: Քիչառաջ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը մեզ փոխանցեց, որ ուսումնասիրությունների արդյունքում իսկապես պարզվել է, որ նրանց աշխատավարձերն ամբողջությամբ չեն վճարվել. «Համապատասխան վերահաշվարկներից հետո կփոխհատուցվեն այդ գումարները: Խոսքը հոկտեմբեր-դեկտեմբերի մասին է: Այս ամիսներին իսկապես 21 հազար են ստացել, դեկտեմբերին միքիչավել»,- նշեց նա:




























