Շիրակի մարզում անտոկոս վարկեր վերցնելու համար պայմանագիր է կնքել 115 քաղաքացի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Նրա խոսքով, վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման նպատակով անտոկոս վարկերի տրամադրման նպատակով ֆիզիկական անձանց գրանցման համար մինչեւ 2011թ-ի մարտի 5-ը նախատեսված ժամանակամիջոցը երկարաձգվել է:

Խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք 5 միլիոն դրամից ցածր մաքսային արժեք ունեն, 2005թ.-ից վաղ թողարկման տարեթիվ, եւ մինչեւ 2011թ. փետրվարի 5-ը ներառյալ ժամանակով ներմուծման  մաքսային ռեժիմ:

Այս չափանիշներին համապատասխանող ֆիզիկական անձինք Շիրակի  մարզում 586-ն են, նրանցից առայժմ  115 քաղաքացի պայմանագիր է ձեռք բերել, ավելի քչերը վարկ են վերցրել: Պայմանագրերի կնքման եւ գրանցման գործընթացը երկարաձգվել է մինչեւ մարտի 25-ը: