Հայաստանի Հանրապետության մարզերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար Հայաստանի կառավարությունը Շիրակի մարզին հատկացրել էր շուրջ 1միլիարդ 320 միլիոն դրամ, եւ արդեն որոշվել է, թե ինչպես ու ինչ ուղղություններով են ծախսելու այդ գումարը: Գումարը ծախսվելու է սոցիալական ուղղությամբ: Վերանորոգվելու են ճանապահներ, կառուցվելու են դպրոցների մարզադահլիճներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ: Տանիքաշինություն կիրականացվի Գյումրիի Անի եւ Արագած թաղամասերում, ինչպես նաեւ Արթիկ քաղաքում: Կվերակառուցվի 5 փողոց, որոնցից 4-ը` Գյումրիի երկրորդական փողոցներից:

Այդ գումարներից 6 գյուղի դպրոցներում  կաթսայատներ ու ջեռուցման համակարգ կանցկացվի: «Վերակառուցման ենթակա օբյեկտներն ու շինարար կապալառու կազմակերպությունը կընտրվեն առաջիկայում»,- NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետ Էդիկ Սիմոնյանը: