Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ.Հ.-ին (ծնված 1964 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:



























