Ճապոնիայի Կավասակի քաղաքում երեխաների վրա հարձակված տղամարդը, վնասվածքից մահացել է, հաղորդում է  NHK-ը:

Նշվում է, որ նա մահացել է առանց գիտակցության գալու:

Վերջին տվյալներով՝ Տոկիոյի մոտակա Կավասակի քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել էր 16 մարդ, որտեղ 50-ամյա տղամարդը հարձակվել էր ավտոբուսին սպասող դպրոցականների եւ մեծահասակների վրա: Նրանցից երկուսը՝ ներառյալ մեկ երեխա, գտնվում են կլինիկական մահվան վիճակում, եւս երեքը՝ ծանր վիճակում: Հանցագործության տեղում ոստիկանությունը երկու դանակ է հայտնաբերել: