Երկու մարդ դարձել է մասնավոր Cessna 170 թեթեւ ինքնաթիռի կործանման զոհ Ուայթհորս քաղաքի՝ Յուքոն տարածքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկացրել է Global News հեռուստաալիքը՝ հղում կատարելով կանադական տրանսպորտային անվտանգության ծառայությանը։

Նրա տվյալներով՝ օդանավը պետք է ուղեւորվեր Անքորիջ քաղաք (Ալյասկայի նահանգ)։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալիս։

Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Միջադեպի տեղում իրականացվում են քննչական միջոցառումներ, նշում է հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։