Հարկային օրենսգրքում առաջին լսմամբ լրացումների մեծ փաթեթ կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը հունիսի աաջին տասնօրյակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստում ասել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքի լրացումների փաթեթին, որը նախաձեռնել է կառավարությունը։ «Բայց հարցը չի ներառվել այս եռօրյայի օրակարգում, քանի որ այն առանց այդ էլ հագեցած է, իսկ Հարկային օրենսգրքի հետ կապված հարցերը անհրաժեշտ է քննարկել բավական երկար։ Ահա այդ պատճառով ընդունվել է որոշում հարցը չմտցնել օրակարգ։ Ես ուզում եմ դիմել ձեռներեցներին եւ ասել նրանց, որպեսզի հանգիստ լինեն, քանի որ օրինագիծը կընդունվի նշված ժամկետում»,- ասել է Թունյանը։




























