Համացանցում են հայտնվել մոտակա 100 տարվա համար անգլիացի գիտնական Սթիվեն Հոկինգի կանխատեսումները, հաղորդում է Oane-ը: 

Հոկինգը մահացել է անցած տարի:

Հոկինգը ենթադրել է, որ արդեն 2600 թվականին Երկրի վրա մարդկանց մեծ թվի պատճառով ռեսուրսների դեֆիցիտ կառաջանա: Գոյություն ունի կենդանի օրգանիզմների 80% տեսակների անհետացման ռիսկ:

Ֆիզիկոսը կանխատեսել է նաև միջուկային պատերազմ, գլոբալ տաքացում և արհեստական վիրուսների առաջացում, ինչպես նաև Երկրի հետ մետեորիտների բախում: Նա կարծում էր, որ արհեստական ինտելեկտը կսպանի մարդկությանը, մարդկանց մոտ ցանկություն կառաջանա բոլոր բարդ գործընթացները համակարգիչներին փոխանցել: