2018 թվականին Բրիտանիայի բուքմեյքերական գրասենյակները 19.6 մլն ֆունտի չափով տուգանք են վճարել խնդրահարույց խաղացողներին վերահսկելու  եւ փողերի լվացման կանխման անկարողության համար:

Այս մասին նշվում է հինգշաբթի Բրիտանիայի մոլախաղերի հանձնաժողովի հրապարակած զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում տուգանքների գումարը նախորդ տարվա համեմատ բարձարցել է 1.2 մնլն ֆունտով (1,5 մլն դոլար), 2016-ին տուգանքը կազմել էր 1.7 մլն ֆունտ (2,15 մլն դոլար):

Նախանցյալ տարի վճարների նման կտրուկ բարձրացման պատճառը ինչպես նշել են հանձնաժողովում, դարձել է կարգավորման նոր ռազմավարությունը, որն ավելի բարձր տուգանքներ է նախատեսում, հատկապես  պարբերական խախտումների համար:

Անցյալ տարի ոլորտի կարգավորիչը տուգանել էր 9 ընկերությունների: Ընդ որում տուգանքների ընդհանուր գումարից 6.6 մլն ֆունտ ծախսվել է սպառողներին եւ այլ տուժող կողմերին փոխհատուցումներ վճարելու համար:

Ամենամեծ տուգանքը՝ 7.1 մլն ֆունտ չափով, վճարվել է Daub Alderney առցանց խաղատաան կողմից:

«Մեզ հարկավոր է ավելի կոշտ լինել, որպեսզի ստիպենք նրանց (բուքմեյքերներին) բարձրացնել իրենց աշխատանքի նկատմամբ պահանջների մակարդակը», -ասել է հանձնաժողովի գործադիր տնօրեն Նիլ Մաքարթուրը: