Մեքսիկական ազգային ալկոհոլային ըմպելիքը՝ թեքիլան, վերջին չորս տարիներին 23 տոկոսով ավելացրել է իր ծախսերը արտադրության գների աճի եւ բարձր պահանջարկի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Financiero պորտալին։

Թեքիլայի մեկ շշի գինը միջինն այժմ կազմում է 438 պեսո (մոտավորապես 22,5 դոլար), այն դեպքում, երբ 2015-ին այն արժեր 355 պեսո։

Գնի աճի գլխավոր գործոնը ագավայի կտրուկ թանկացումն է, ինչից պատրաստվում է թեքիլան. չորս տարում դրա գինը բարձրացել է՝ մեկ կիլոգրամը 3-ից հասնելով 26 պեսոյի։ Միեւնույն ժամանակ, Մեքսիկայի միայն հինգ նահանգներում իրավունք կա արտադրելու թեքիլա, ինչը սահմանափակում է առաջարկը։ Դրանք են Միչոականը, Հալիսկոն, Նայարիթը, Թամաուլիպասը եւ Գուանահուաթոն, իսկ ագավայի աճի պրոցեսը մինչեւ պատրաստ լինելու աստիճանը տեւում է յոթ տարի։

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Մեքսիկայում արտադրվել է 85,5 մլն լիտր թեքիլա։ 2018-ին արտադրվել է 309 մլն լիտր, ինչը 14 տոկոսով ավելի է 2017-ի ցուցանիշներից։

Թունդ ալկոհոլային խմիչքը սկսել է արտադրվել XVI դարում, մեքսիկական Թեքիլա քաղաքի շրջակայքում, որտեղից էլ առաջացել է նրա անվանումը։ Թեքիլան պատրաստվում է երկնագույն ագավայի միջուկի հյութից։ Խմիչքի թնդությունը 38-40 տոկոս է։