ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Թրամփին «շատ է դուր գալիս» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, եւ նա պատրաստ է նրան ներգրավվել ԱՄՆ խաղաղ ծրագրին, հաղորդում է Reuters-ը:

Քուշները նաեւ ակնարկել է, որ ԱՄՆ խաղաղ ծրագիրը կարող է պաղեստինցի փախստականներին կոչ անել մնալ այնտեղ եւ չվերադառնալ իրենց հողեր, որոնք այժմ գտնվում են Իսրայելում:

Անցած շաբաթ Քուշները հրապարակել պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ ծրագրի տնտեսական մասը, որը նախատեսում է 50 միլիարդ դոլարի տրամադրում Պաղեստինին, Հորդանանին, Եգիպտոսին եւ Լիբիանանին:

Պաղեստինցիները քննադատել են այդ ծրագիրը:

Հետագայում կհրապարակվի նաեւ ծրագրի քաղաքական մասը:

«Մեր դռները միշտ բաց են Պաղեստինի ղեկավարության համար»,- ասել է Քուշները: