Ֆիլիպինցի սենատորը, ոստիկանության նախկին գեներալը 3-ամյա աղջկա մահը, որը սպանվել էր ոստիկանների կողմից, համարել է «զուգընթաց վնաս»։
Միկի Ուլփինայի սպանությունն անցած կիրակի ցնցել է Ֆիլիպինները եւ նորից բարձրացրել այսպես կոչված պատերազմի համարժեքությունը, որը երկրի իշխանությունները վարում են թմրավաճառների դեմ, տեղեկացնում է CNBC-ը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա հայրը, որին կասկածում էին թմրանյութեր վաճառելու մեջ, աղջկան օգտագործել է որպես կենդանի թիրախ եւ կրակ է բացել։ Աղջկա մայրը հերքել է այս վարկածը։
Բացի այդ, ակտիվիստների խոսքով՝ ավելի քան երկու տասնյակ երկրներ պաշտոնապես կոչ են արել ՄԱԿ հետաքննություն անցկացնել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի գործողությունների հետ կապված։





























