ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո շրջանի բնակիչներին արգելել են ինքնուրույն նորոգել իրենց ավտոմեքենաները, գրում է Motor-ը:

Այժմ Սակրամենտոյում ավտոմեքենայի յուրաքանչյուր նորոգում անօրինական կհամարվի: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ քիմիական նյութերը, որոնք կիրառվում են ավտոմեքենայի նորոգման համար, կարող են աղտոտել ջուրն ու հողը՝ այդպիսով վնաս հասցնելով կալիֆոռնիացիների առողջությանը:

Արգելքը խախտելու դեպքում 430 դոլար տուգանք կսահմանվի:

Բացի այդ, կալիֆոռնիացիներին արգելվում է բնակելի գոտում պրոֆեսիոնալ գործիքների կիառմամբ նորոգում կատարել, ինչպես նաեւ սեփական ավտոտնակում այլ մարդկանց ավտոմեքենաներ նորոգել: