ԱՄՆ-ում սթրիթռեյսերների ավտոմեքենաների բախման հետեւանքով զոհվել են Փասադենայի քոլեջի 49-ամյա պրոֆեսոր Գեբրիել Քրիսպոն ու նրա շունը՝ Նինոն, հաղորդում է Fox News-ը:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Մարինո քաղաքում:
Նշվում է, որ դեպքի պահին պրոֆեսորի հետ եղել է նաեւ նրա ընկերուհին:
Բարեբախտաբար, կինը չի տուժել:





























