Գերմանիայում այսօր բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն փախստականների փրկարարների, հաղորդում է DW-ը: 

Ցույցեր են նախատեսված Գերմանիայի ավելի քան 90 քաղաքներում:

Բացի այդ, նման միջոցառումներ են ծրագրված Իսպանիայում եւ Ավստրիայում:

Կազմակերպիչների տեղեկություններով՝ միջոցառումներին առնվազն 30 հազար մարդ է մասնակցում, նրանցից 8 հազարը՝ Բեռլինում եւ երկու անգամ ավելի քիչ՝ Համբուրգում:

Բողոքի ակցիաները կազմակերպող Seebrücke միջազգային շարժման տվյալներով՝ Միջերկրական ծովում խեղդվում է ամեն 6-րդ փախստականը՝ փորձելով հատել ծովը: