Լոնդոնում նավը բախվել է Վեստմինստերյան կամրջին: Կամուրջը ժամանակավորապես փակ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վեստմինստերյան կամուրջը ժամանակավորապես փակ է այն բանից հետո, երբ նավը բախվել է կամրջին: Դեպքի վայր են ժամանել Լոնդոնի հրշեջ ծառայությունն ու տեղի իշխանությունները: Տուժածներ չկան: Շնորհակալություն ձեր համբերության համար: Այդ դեպքը կապ չունի ահաբեկչության հետ»,- Twitter-ում գրել է Լոնդոնի ոստիկանությունը:





























