Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել Հարկային ստուգումների ուղեցույցների երկհատորյակի շնորհանդեսը, որը նպատակ ունի հեշտացնել Հայաստանի տնտեսության որոշակի ոլորտներում գործող հարկ վճարողների համալիր ստուգումների իրականացումը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեցույցները հատկապես կօգնեն ստանդարտացնել առանձին ոլորտներում իրականացվող հարկային ստուգումները: