Յութայում կողոպուտի հայտարարությամբ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ կողոպտիչը հնդկահավն է։
Ինչպես տեղեկացնում է UPI-ն, ոստիկանության երկու աշխատակից արձագանքել է «կոտրումով թալանի» մասին հեռախոսազանգին այն բանից հետո, երբ հարեւանները, լսելով, որ ինչ-որ մեկը կոտրել է հարեւան տան պատուհանը, կապվել են տիրոջ հետ։ Դեպքի վայր եկած ոստիկանները հյատնաբերել են կոտրված պատուհանը։ Նրանք մտել են տուն եւ տեսել, որ մեղավորը հնդկահավն է։ Թռչունը լուրջ վնասվածքներ է ստացել՝ պատուհանից ներս թափանցելիս։ Արդյո՞ք չի սատկել հնդկահավը՝ հայտնի չէ։





























