National Geographic-ը՝ հետազոտող Ռոբերտ Բալլարդի գլխավորությամբ, կփորձի բացահայտել Ամելիա Էրխարտի անհետացման գաղտնիքը: Նրանք մտադիր են սկսել նրա ինքնաթիռի որոնման աշխատանքնեը Խաղաղ օվկիանոսի մոտ:

Էրխարտն ու Ֆրեդ Նունանը փորձել են շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Նրանց ինքնաթիռն անհետացել է 1937թ.: Բալլարդն ու նրա թիմը որոնողական աշխատանքների ընթացքում հեռակառավարվող սուզանավեր կկիրառեն:

Մի քանի շաբաթ առաջ Թենեսիի համալսարանի կենսաբան Ռիչարդ Յանցը հայտարարեց, որ Խաղաղ օվկիանոսի մոտ հայտնաբերված բեկորները 99%-ով պատկանում են Էրխարտի ինքնաթիռին:

Ամելիա Մերի Էրխարտը (անգլերեն՝ Amelia Mary Earhart, ծնվել է 1897թ. հուլիսի 24-ին, անհետ կորել 1937թ. հուլիսի 2-ին) ամերիկացի հայտնի գրող եւ ավիացիայի պիոներ է: Նա առաջին կին օդաչուն է, որն անցել է Ատլանտյան օվկիանոսը, ինչի համար պարգեւատրվել է Թռիչքային ձեռքբերումների խաչով: Նա իր թռիչքների մասն մի քանի գիրք է գրել, որոնք բեսթսելերներ են դարձել: