Հռոմի մետրոյում պլաստիկե շշերը կփոխարինվեն տոմսերով: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Հատուկ ավտոմատ սարքերը դրանք կփոխարինեն տոմսերով: Մեկ շիշը գնահատվում է 5 եվրոցենտ: Այդպիսով մեկ տոմսը կարժենա 30 հանձնած պլաստիկե շիշ:

3 կայարաններում հավաքված շշերը կրկնակի օգտագործման կդրվեն՝ նշել է Ռաջին: նրա խոսքով՝ Հռոմը եվրոպական առաջին մայրաքաղաքն է, որը պլաստիկը փոխարինում է տոմսով: