Մեկնարկել են Մ10 Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 եւ կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, եւ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:
Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման եւ մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները:





























