Զինված կողոպտիչները 40 մլն դոլարի ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ են գողացել Սան Պաուլուի օդանավակայանի բեռների տերմինալից՝ երկու պատանդ վերցնելով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Մի քանի կասկածյալներ Գուարուլյուս օդանավակայան են եկել սեւ պիկապով եւ շքազգեստով, որը հիշեցնում է Բրազիլիայի դաշնային ոստիկանության հանդերձանքը։ Չորս տղամարդ դուրս է եկել մեքենայից, նրանց դեմքերը փակ էին, մեկը զենք ուներ։
Ոստիկանական հաշվետվությունում ասվում է, որ կողոպտիչները գողացել են մոտ 750 կիլոգրամ ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ՝ պատանդ վերցնելով երկու աշխատակցի։ Հանցագործներին հաջողվել է փախչել։




























