Ինդիանայի բնակիչը դատապարտվել է 300 տարվա ազատազրկման 4 մարդ, այդ թվում՝ նրա դեռ չծնված երեխային սպանելու համար, հաղորդում է AP-ը։

Քսաներեքամյա Մարկուս Դենսբին ինքն իրեն մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու մեջ, երբ դատախազները համաձայնություն են տվել չպահանջել մահապատիժ։

Դենսբին խոստովանել է, որ սպանել է 18-ամյա Թրեւեն Հարիսին, 37-ամյա Կոնսուելա Արինգթոնին, 18-ամյա Դաջահիոնա Արինգթոնին, որը հղի էր եւ սպասում էր Դենսբիի երեխային։

Նա նաեւ կրակել է եւ դանակահարել 14-ամյա աղջկան, որը ողջ է մնացել։