Մեքսիկայում բաց գույնի կեղծամով կինը սպանել է իսրայելական հանցավոր աշխարհի երկու ներկայացուցչի։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Ալոն Ազուլայը եւ Բենջամին Եշուրուն Սուտչին սպանվել են Մեխիկոյի մարդաշատ ռեստորաններից մեկում։ Կինը, որը ձերբակալվել է փախուստի պահին, ոստիկանությանն ասել է, որ դա սպանություն է կրքի հողի վրա։
Բայց ոստիկանությունը քննում է այլ վարկած։
Իսրայելի դեսպանությունը Մեքսիկայում ասել է, որ զոհերը դատվածություններ են ունեցել ինչպես Իսրայելում, այնպես էլ Մեքսիկայում։ Իսրայելական տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Սուտչին լավ հայտնի էր Իսրայելի քրեական աշխարհում։
Ոստիկանության աղբյուրները Ynet-ում տեղեկացրել են, որ չեն կասկածում, որ սպանությունը կատարվել է մեկ այլ իսրայելցու պատվերով։
Բայց կինն ասել է, որ տղամարդկանց վրա հարձակվել է այն բանից հետո, երբ ռոմանտիկ հարաբերությունները, որոնք սկսվել էին սոցցանցերում, անհաջող ավարտ են ունեցել։
Ոստիկանությունը կարծում է, որ կինը առնվազն երեք հանցակից է ունեցել։




























