Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 33-ամյա Լենդրուշ Խ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: