Հուլիսի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղակայված Ս. Ա-ին պատկանող հանգստյան գոտում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ 45-ամյա Ս. Ղ-ի եւ ամուսիններ՝ 37-ամյա Կ. Ա-ի ու 29-ամյա Ռ. Թ-ի միջեւ, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ.Ա-ն շրթունքի կտրած վերք ախտորոշմամբ դիմել է բուժմիավորում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:




























