Հունիսի 3-ին հաղորդվել էր 68-ամյա մի կնոջ բանկային քարտից կանխիկացնելու միջոցով գումար գողանալու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի եւ մարզային քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրիի երկու բնակիչ՝ 37-ամյա հասակակիցներ տղամարդ ու կին, մայիսի 10-ին Գր. Լուսավորչի փողոցում հարեւանությամբ գտնվող երկու բանկոմատից նշված քարտից կանխիկացնելու միջոցով գողացել են 273 հազար դրամ:

Կատարվում է նախաքննություն: