Երկու մարդ զոհվել է պլաների եւ քարշիչ ինքնաթիռի բախման հետեւանքով Կանադայի Քալգարի քաղաքից հարավ, տեղեկացնում է CBC-ն։

Ալբերտա նահանգի բժշկական ծառայությունները տեղեկացրել են, որ Բլեք Դայմոնդ համայնքի մոտ պատահարի մասին ազդանշան են ստացել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 16.00-ին։

Բախման հետեւանքով պլաներում գտնվող երկու մարդիկ տեղում մահացել են։

Նշվում է, որ ոչ պլաները, ոչ ինքնաթիռը չեն կործանվել բախման հետեւանքով։