Բելառուսի քաղաքացուհի Վերամիկա Մաիկամավան զոհվել է Ալյասկայում, երբ փորձել է հասնել այն ավտոբուսին, որում ապրում էր ամերիկյան «Վայրի պայմաններում» ֆիլմի եւ գրքի գլխավոր հերոսի նախատիպը՝ Քրիսթոֆեր Մաքկենդելսը, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Fairbanks Daily News-Miner թերթին։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, 24-ամյա Վերամիկան եւ նրա ամուսինը գնացել են դեպի ավտոբուսը, որտեղ ապրել եւ մահացել է Մաքկենդելսը։ Երբ աղջիկը փորձել է հատել Տեկլանիկա գետը, նրան քշել-տարել է գետի ուժեղ հոսանքը։
«Վայրի պայմաններում» վեպը գրվել է 1996 թվականին ԱՄՆ ճանապարհորդ Քրիսթոֆեր Մաքկենդելսի իրական պատմության հիման վրա, որը հայտնի է Ալեքսանդր Թափառաշրջիկ կեղծանվամբ։ Հարուստ ընտանիքի տղան մեկնում է Ալյասկա եւ բնակություն հաստատում մի ավտոբուսի մեջ։ Չորս ամիս հետո նա հյուծվելուց մահանում է 24 տարեկանում։




























