Ս.թ.հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 54-ամյա Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 39-ամյա Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առեւանգել է իր դստեր՝ 28-ամյա Ք. Ա-ին:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջիններս հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ-ին պատկանող ամառանոցում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:




























