Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Մ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ հունիսի 26-ին իր մորը՝ Ռուզաննա Մ․-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ենթարկել են վիրահատության եւ վիրահատությունից 3 ժամ անց նշված բժշկական կենտրոնում մայրը մահացել է։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Կարեն Մ․-ն հայտնել է, որ մոր մահվան պատճառը եղել է նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը:

Գլխավոր դատախազությունից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ181 հոդվածների կարգով ընթացք լուծելու համար դիմումն ուղարկվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում: