Իտալիայի կարաբիներները կալանավորել են Հռոմում  ոստիկանի սպանությունում ներգրավված ամերիկացի դեռահասների, հաղորդում է Reuters-ը:

Ուսանողներին ձերբակալել են սպանության եւ կանխամտածված շորթման  կասկածանքով:

Դատական աղբյուրները նշել են  ԱՄՆ-ի ձերբակալված ուսանողների անունները. նրանք Սան Ֆրանցիսկոյի բնակիչներ Ֆինիգան Լի Էլդերն ու Գեբրիել Քրիստիան Նեթել Խժորտն են:

35-ամյա Սերսիելլո Ռեգան բազմաթիվ դանակի վնասվածքներ է ստացել երկու անձանց  կալանավորելու փորձի ժամանակ, որոնք կասկածվում էին  Հռոմի հայտնի զբոսաշրջային մասում տղամարդուց պայուսակ գողանալու մեջ: Միջադեպի արդյունքում կալանավորվել է նաեւ մեկ ոստիկան:

Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ մարդասպանները Հյուսիսային Ամերիկայից գաղթականներ են:

Իտալիայում ոստիկանների սպանությունները բավականին հազվագյուտ են եւ բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կատարվածի կապակցությամբ  արդեն խորը վրդովմունք են հայտնել: