Սաուդյան Արաբիայի Աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարությունը օտարերկրացիներին արգելել է զբոսաշրջության ոլորտում մոտ 20 տարբեր պաշտոններ զբաղեցնել, հաղորդում է Saudi Gazette-ն:

Հրապարակման համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են երեք եւ ավելի բաձր աստղանի բոլոր հյուրանոցներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկների համար բնակարաններին: Օտարերկրացիների համար արգելված ամենահեղինակավոր պաշտոններից են ամրագրման եւ մարքեթինգի մասնագետը, հյուրանոցի փոխտնօրենը, վաճառքի բաժնի պետը, սպորտային ակումբի ղեկավարը եւ այլն:

Այժմ միայն Սաուդյան Արաբիայի քաղաքացիները կարող են աշխատել ուղեբեռի ընդունման մ եւ համարների պատվիրման բաժնում, որպես մատուցողներ սրճարաններում եւ ռեստորաններում եւ ընդունարաններում: Ընդ որում սահմամնափակումները չեն վերաբերի այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են բեռնակիրը, վարորդը եւ դռնապանը:

Սահմանափակումները կգործեն այս տարվա վերջից եւ ամբողջությամբ  ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա վերջից: