Բելառուսի քաղաքացի, ռեժիսոր Վերոնիկա Նիկոնովան, որը հայտնի է նաեւ«Բրեստի ամրոցը» ֆիլմում իր դերով, մահացել է Ալյասկայում: Այս տեղակությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Կատարվածի մասին սկզբում հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները, իսկ հետո տեղեկությունը հաստատել էր աղջկա ամուսինը՝ Legalize Belarus շարժման ակտիվիստ Պյոտր Մարկելովը:
«Այո, իսկապես, նման ողբերգական դեպք է տեղի ունեցել, Վաշինգտոնում Բելառուի դեսպանատունը կապ է հաստատել մահացածի հարազատների հետ, դիվանագետները անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս», - ՏԱՍՍ-ին ասել է Գլազը:
24-ամյա Նիկա Նիկոնովայի մասին հայտնի է, որ նա դպրոցական տարիներին «Բրեստի ամրոցը» ֆիլմում խաղացել է լեյտենանտ Կիժեվատովի դստեր դերը: Այնուհետ նա ավարտել է թատերական դպրոցը, վավերագրական ֆիլմեր նկարահանել, մի քանի տարի առաջ մեկնել Ամերիկա՝ Նյու Յորքում սովորելու համար: Նիկան վերջերս ամուսնացել է եւ ամուսնու հետ մեկնել հարսանեկան ճանապարհորդության:
Նրանք միասին ցանկացել են հասնել լքված ավտոբուսին, որտեղ ապրել եւ մահացել է Քրիստոֆեր Մաքքենդլեսը, որը դարձել էր Ջոն Կրակաուերի «Վայրի պայմաններում» վեպի հերոսը:
Աղջիկը մահացել է վերադառնալու ճանապարհին, երբ փորձել է անցնել Տեկլանիկա գետով: Գետի հոսանքն այնքան բուռն է եղել, որը քշել տարել է Նիկային: Պյոտրը կարողացել է ջրից դուրս բերել կնոջը, սակայն նրան չի հաջողվել փրկել:
«Նա 5 րոպե ջրի տակ էր, հաջողվեց դուրս հանել նրա գլուխը, բայց հետո մի քանի րոպե էլ անցավ, մինչեւ որ ես նրան վերջնականապես հանեցի ջրից: Մոտ 20 րոպե ես կրկնում է պրոցեդուրան. սրտի մերսում էի անում, հետո արհեստական շնչառություն տալիս: Ոտքերն ու ձեռքերը սառն էին, սակայն ես շարունակում էին անել, այն հույսով, որ դա կօգնի», - ասել է Մարկելովը:
Մարկելովը դեռ գտնվում է ԱՄՆ-ում: Նա արդեն կապ է հաստատել Բելառուսի դեսպանատան հետ, հավաքում է փաստաթղթերը երկրից դուրս գալու համմար: ԱՄՆ-ում թռիչքի է պատրաստվում նաեւ Նիկայի մայրը՝ Օլգան:
«Բոլոր փաստաթղթերը, փողերը, քարտերը, հեռախոսները ջրի տակ են մնացել: Առաջիկա օրերին հավաքելու եմ փաստաթղթերը, որպեսզի կարողանամ երկրից դուրս գալ: Մարմինը տարել են, հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի հավանաբար հայտնի կլինի, դիակիզումն այստեղ կանենք», - ասել է Պյոտրը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները հետաքնություն են իրականացնում տվյալ գործով, պետական բժշկական փորձաքննություն է նշանակվել:




























