Հյուսիսային Կորեան Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջեւ տեղի ունեցած առաջին հանդիպման պահից 12 միջուկային հրթիռ է ստեղծել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Նշվում է, որ ԱՄՆ հետախուզությունը մեծ քանակության մարդկանց եւ կոնտեյներներ է ֆիքսել օբյեկտներում, որտեղ միջուկային զենք է ստեղծվում:

Ընդ որում, նշվում է, որ Հյուսիսային Կորեան կարող է 20-60 միջուկային ռումբ ունենալ: