Կուբայում ակուստիկ հարձակումներն ամերիկացի դիվանագետների ուղեղում առեղծվածային փոփոխություններ են առաջացրել՝ համաձայն նոր հետազոտության, գրում է The New York Post-ը:

Պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, նշում է, որ աշխատակիցների մոտ այսպես կոչված «Հավայան սինդրոմ» է հայտնաբերվել. բարձր ձայների ժամանակ գլխացավեր, գլխապտույտներ, սրտխառնոց է առաջացել:

Գլխի մագնիսառեզոնանսային հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց ուղեղում փոփոխություններ են կատարվել: Ընդ որում, դեսպանատան 21 աշխատակցի մոտ շեղումներ են նկատվել:

Աշխատակիցների մոտ խնդիրները սկսվել են 3 տարի առաջ, երբ նախկին նախագահ Բարաք Օբաման կրկին բացել է Կուբայի Հանրապետությունում երկրի դեսպանատունը՝ հույսով բարելավել կղզու հետ հարաբերությունները:

Աշխատակիցների մեծ մասը հետ է կանչվել կղզուց 2017թ.: