Նյույորքյան Բրուքլին շրջանում փողոցի երեկույթի ժամանակ անհայտ անձի կողմից կատարված հրաձգության հետեւանքով զոհվել է 38-ամյա տղամարդ, եւս 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է New York Post-ը։

Նշվում է, որ կրակահերթը սկսվել է 23:00-ի շրջանում, երբ Old Timers Day երկօրյա երեկույթը, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ, մոտենում էր ավարտին։

Միջոցառման ժամանակ հրաձիգը կրակել է բազմության ուղղությամբ հարյուրավոր ոստիկանների ներկայությամբ։

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Կեսգիշերին ոստիկանները հայտնաբերել էին զենքը, այժմ նրանք որոնում են այլ հանցանշաններ հանցագործության տարածքում։