Մյանմայում նավթահանքի սողանքի հետեւանքով զոհվել է 14 մարդ՝ ներառյալ առնվազն մեկ ոստիկան, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան. հողի տակ է անցել ամբողջ ոստիկանական դիրք, անհայտ կորել է 4 մարդ: Ենթադրվում է, որ նրանք զոհվել են:
Ոստիկանությունը հայտնել է, որ ներկայումս հայտնաբերվել է 14 մարդու դի, իսկ 4 ոստիկան անհայտ կորել է: Ներկայումս հստակ հայտնի չէ, թե զոհվածներից քանիսն են ոստիկան:
Դեպքը տեղի է ունեցել Քաչին նահանգի Հփաքանթ քաղաքում, որտեղ նմանօրինակ պատահարները հազվադեպ չեն:
Ընդ որում՝ իշխանությունները խոստանում են կարգավորել այդ շահութաբեր ոլորտը:




























