Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայպետհիդրոմետից:

Հանրապետության տարածքում`հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, օգոստոսի 1-2-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը` +27+32,

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +31+33,

Արարատում գիշերը` +18+21, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +19+23, ցերեկը՝ +30+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16+21, ցերեկը՝ +27+32: