Amtrak ընկերության ուղեւորատար գնացքը կիրակի օրը բախվել է մեքենայի, որը ռելսերի վրա էր կանգնած Չիկագո քաղաքից (Իլինոյսի նահանգ) հարավ։ Այս մասին տեղեկացվում է ընկերության Թվիթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել են Amtrak-ում, տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ ABC հեռուստաալիքի տվյալներով՝ գնացքում 297 ուղեւոր կար։