Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 28-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ նախորդ կանչի վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը Երեւան քաղաքի Տիչինա-Քուչակ փողոցների խաչմերուկում նկատել է ավտովթար:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» (վարորդ՝ Տ.Գ.) եւ «Toyota Corolla» (վարորդ՝ Յ.Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրական սյանը․ սյունը թեքվել է:

Յ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը: