NBC Bay Area հեռուստաալիքը Թվիթերում հրապարակել է տեսահոլովակ, որում պատկերված է հրաձգության պահը Կալիֆոռնիայի արեւմտյան Գիլռոյ քաղաքի ուտելիքի փառատոնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Տեսանյութում լսվում են վախեցած այցելուների ճիչերը։
Ավելի վաղ տեղի ոստիկանության ղեկավար Սքոթ Սմիթին տեղեկացրել էր, որ միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, տուժել է 60 հոգի, որոնցից 15-ը վիրավոր է, մյուսները վնասվածքներ են ստացել։
Հրաձիգին վերացրել են։ Ոստիկանությունում կարծում են, որ նա կարող էր հանցակիցներ ունենալ։




























