Թեթեւ ինքնաթիռը երկուշաբթի ընկել է А-26 ավտոմայրուղու վրա, որը միացնում է հյուսիսիտալական Լիգուրիա եւ Պյեմոնտ մարզերը Ալեսանդրիա քաղաքի մոտ, օդաչուն զոհվել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես տեղեկացրել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ երթեւեկը ավտոմայրուղում այնքան էլ աշխույժ չէ։ Հակառակ դեպքում պատահարի հետեւանքով կարող էին շատ տուժողներ լինել։

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը ռիսկային մանեւր էր կատարում եւ ընկել է պահուստային թռիչքուղու վրա՝ ոչ մի մեքենա չվնասելով։ Կործանման հետեւանքով մահացել է ինքնաթիռի օդաչուն, նրա անձը դեռ չի պարզվել։

Անհապաղ միջադեպի վայր են եկել հրշեջները եւ ոստիկանության աշխատակիցները։ Ներկայում փորձագետները փորձում են վերականգնել կատարվածի դինամիկան։ Նախ փորձում են պարզել, թե ընկել է արդյոք ինքնաթիռը ճանապարհի վրա, թե օդաչուն փորձել է ծայրահեղ վայրէջք կատարել ավտոմայրուղու վրա։