Լոռիում այս գիշեր վառելիքով բեռնված գլանատակառներով լոկոմոտիվ է գծերից դուրս եկել, ինչի հետեւանքով բռնկվել է հրդեհ։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղեւորվող շարժակազմը բաղկացած է 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), 7-ը բեռնված վառելիքով (բենզին), 10-ը հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են (7 հատ): Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետեւ՝ եւս մեկ մարտական հաշվարկ:

Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 40 մ գլորվել ձորը. կա երկու տուժած:

Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) եւ Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ դեպք Լոռիում. այրվել է բենզինով լի գնացքը. Կրակը տեսանելի էր մի քանի կմ-ից. դեպքի վայրում է 9 մարտական հաշվարկ