Նախնական տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան Հոնկոնգում 77 մարդ վիրավորվել է երկհարկանի ավտոբուսների բախումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով RTHK-ին։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մայրցամաքային հատվածում, լեռնային «Թայ Լամ» թունելի ելքի մոտ։ Դեպքի վայր են ժամանել բժիշկները եւ փրկարարները։




























