Գեղարքունիքի մարզի գործարարների ձկնաբուծարաններում, երբ որեւէ հիվանդություն է տարածվում, նրանք սատկած ձկներին տեղափոխում են գետեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը։
«Մի քանի տարի առաջ այդ գործարարների մոտ երբ մակաբույծներով վարակված հսկայական քանակով խեցգետին էր սատկում, ամբողջ գետերը, հատկապես Կարճաղբյուրը, պարկերով սատկած խեցգետին էր լցված։ Եթե իրենք իրենց հիվանդ կենդանիներին լցնում են գետ, այդ հիվանդությունը տեղափոխում են լիճ, նպաստում՝ մյուս պաշարների ոչնչացմանը»,- պատմեց նա։
Ղուկասյանն ասաց, որ աղտոտվածության հետեւանքով բարդանում է նաեւ լճում գիտական որեւէ հետազոտություն իրականացնելը․ «Լճի ափամերձ տարածքները, հատկապես մի փոքր ծանծաղ հատվածը, չափից ավելի աղտոտված է տարբեր կենցաղային թափոններով։ Ամեն ինչի կարելի է հանդիպել լճի հատակում։ Ջրիի հատակում թակարդներ, ցանցեր կան, երբ սարքը իջեցնում ես, դեռ հատակին չհասած՝ բռնվում է որեւէ թակարդի կողմից, եւ վտանգ է լինում, որ հնարավոր է կորցնել սարքերը։ Երբ նավը փորձում ենք մի փոքր մոտեցնել ափամերձ տարածքներ հետազոտելու, այդ ողջ ափերը պատված են տարբեր տեսակի ձկնորսական ցանցերով։ Վերջին շրջանում ձկնորսները հասկանալով, որ որսունակության մակարդակն ընկել է, խեցգետնի պաշարը գրեթե սպառվել է, ձկները ցրված վիճակում են։ Այդ պատճառով շատ որսամիջոցներ, հիմնականում, երբ մի փոքր վնասված են լինում, թողնում են լճում։ Եվ այդ ցանցերը շարունակում են իրենց սեւ գործը, քանի որ այդ ցանցերի մեջ շարունակում են կենդանիներ ընկնել եւ սատկել»։
Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Գեղարքունիքում աղբահանության խնդիր կա․ «Սկսած գետերից, որոնք դարձել են ոչ միայն կոյուղագծերի, այլեւ՝ աղբ տեղափոխող մակերեւութային հոսքերի։ Ձկնագետը, որ միշտ հայտնի է եղել իր մարքությամբ եւ ձկնային աշխարհի իր առատությամբ, այսօր այդ գետի կամուրջի տակ հանդիպում ենք մեծ կուտակումներով՝ ձկան մաքրած փորոտիկների»։
Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանն էլ պատմեց, որ Գավառագետը գտնվում է սոսկալի վիճակում, աղտոտվածության ամենատարբեր տեսակներն այդ գետը պարունակում է․ «Աղբի տոպրակներ, կենդանիների մորթիները ջրի մեջ, ավտոմասեր, կենցաղային իրեր, գոմաղբ, գոմից խողովակ են դրել, որ միանգամից լցվի գետ։ Ու այն ջուրը, որ լցվում է դեպի գետ սեւ գույնի է»։
Նա ասաց, որ մարզում մի գետ են տեսել, որտեղ եւ՛ ձկներ կան, եւ՛ ջուրը մաքուր է․ «Գյուղի բնակիչները ցուցանակ են ամրացրել, եւ վրան գրել՝ չախտոտել լիճը, տուգանքը՝ 50 հազար դրամ»։
Կոջայանն ընդգծեց, որ բոլոր հարցերն ունեն լուծումներ, եւ իրենց նշած խնդիրները պետք է լուծվեն պետական մակարդակով։ Նա հայտնեց, որ իրենք այս տարիների իրականացրած աշխատանքի արդյունքում ունեցած պատկերով կազմել են հաշվետվություն են ներկայացնելու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Հաշվետվության մեջ ինչպես առկա խնդիրներն են, այնպես էլ՝ դրանց լուծումները։
Նա հայտնեց, որ իրենք այս տարիների իրականացրած աշխատանքի արդյունքում ունեցած պատկերով կազմել են հաշվետվություն, եւ ներկայացնելու են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Հաշվետվության մեջ ինչպես առկա խնդիրներն են, այնպես էլ՝ դրանց լուծումները։




























